Սեռական կյանք
Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am
Չի կարելի ֆանտազիաները կիսել զուգընկերոջ հետ, քանի որ այն թշնամական վերաբերմունքի եւ խանդի առաջացման կարող է հանգեցնել:
Երբ սեքսի մասին է խոսքը, դժվար թե հնարավոր լինի գտնել մեկին, ով չի ցանկանա ակտիվացնել այն, նույնիսկ եթե իրեն «Դոն Ժուան» է համարում անկողնում: Նոր` կրքոտ հարաբերությունները ժամանակի ընթացքում սպիտակեղենի նման մաշվելու հատկություն ունեն: Եթե ցանկանում եք վերգտնել սիրո կրակը` ձեր զուգընկերոջ հետ հարաբերություններում, կամ պարզապես սեռական հմտությունները զարգացնել` հարկ է գիտնականների առաջարկած հետեւյալ խորհուրդներին հետեւել.
- Տուրք տվեք երեւակայությանը
Ծանր աշխատանքային օրվա ընթացքում ստիպված եք առնվազն ութ ժամ չտեսնել ձեր զուգընկերոջը: Այդ ընթացքում անչափ կարեւոր է ցանկության «կրակը» վառ պահել: «Կարելի է ռոմանտիկ եւ սեքսուալ բովանդակությամբ տեքստային հաղորդագրություններ ուղարկել: Դրանք շատ լավ հիշեցում են այն մասին, թե որքան բարձր սեռական կապ ունեք զուգընկերոջ հետ եւ որքան բարձր եք գնահատում նրա ֆիզիկական եւ ներքին գեղեցկությունը», - The Mediacal Daily-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է դոկտոր Ֆրան Ուոլֆոշը` Բեվերլի Հիլզից: Սովորական «սիրում եմ քեզ»-ն անգամ արդյունավետ է, սակայն մինչ այդ` առավոտյան կարելի է սեքս կազմակերպել` օրը «ճիշտ ոտքի վրա» սկսելու համար, ինչը կարող է խթանիչ հանդիսանալ` ավելի կրակոտ հաղորդագրությունների համար: Բացի այդ, ինչպես Սիդնեյի IVF կլինիկայի գիտահետազոտական խումբն է պարզել, առավոտյան սեքսը կարող է սերմնահեղուկի որակի եւ նույնիսկ կնոջ պտղաբերության վրա դրական ազդեցություն ունենալ: - Ամսվա ընթացքում առնվազն մեկ օր զուգընկերոջից հեռու անցկացրեք
Առանձին կյանք վարող զույգերը միմյանց կարոտելու հնարավորություն ունեն եւ բարձր են գնահատում կարճ ընդմիջումից հետո հանդիպելու հնարավորությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ գիշեր տանը չմնալով` կարելի է սեռական հարաբերությունների հաճախականության աճի եւ կենցաղային խնդիրների հետ կապված սթրեսի նվազման հասնել: - Խոսեք ննջարանում
Զույգերը պետք է արտահայտեն իրենց սեքսուալ կարիքներն ու ցանկությունները: Այս տեսանկյունից տղամարդիկ ավելի համարձակ են, ինչի պատճառը խորը պատմական արմատներ ունի, քանի որ ոչ հեռավոր անցյալում կանայք միայն կենցաղային աշխատանքով, խոհարարությամբ եւ «ննջասենյակային» պարտականություններով» էին ներշնչված, մինչ տղամարդիկ սովոր էին ողջ օրը դրսում անցկացնելուց հետո գումար բերել տուն: - Նորարար եղեք
Կանխատեսելի եւ միապաղաղ կյանք վարող զույգերը պետք է սեռական հարաբերությունները ննջարանից դուրս բերեն: Ամուսնությունների եւ ընտանեկան հարցերով թերապեւտ Լեսլի Դոարեսը խորհուրդ է տալիս անպայման արձակուրդ գնալ: Վերադարձին ննջասենյակն ավելի հաճելի վայր կդառնա:
Սակայն, մեկ այլ հետազոտության համաձայն, սեռական ակոսները հաղթահարելու համար հարկավոր է «ֆանտազիա կիրառել, բայց եւ բերանը փակ պահել»: Ասել է թե` չի կարելի ֆանտազիաները կիսել զուգընկերոջ հետ, քանի որ այն թշնամական վերաբերմունքի եւ խանդի առաջացման կարող է հանգեցնել: «Եթե անգամ մտքում հակառակ սեռի մարզիկների մի ողջ բանակ եք պատկերացնում, փառք եւ հալելույա, բայց հանկարծ չփորձեք բարձրաձայն խոսել այդ մասին», - զգուշացրել է դոկտոր Ուոլֆոշը` հավելելով, որ ննջասենյակ մտնելիս հարկավոր է բոլոր մտահոգությունները մի արկղի մեջ խցկել, փակել եւ մոռանալ դրա գոյության մասին: «Պարզապես պահը վայելեք», - խորհուրդ է տվել մասնագետը: - Ննջասենյակը մանուշակագույնով հարդարեք
Անկախ նրանից` ձեր սիրած երանգն է, թե` ոչ, մանուշակագույնը կարող է հրաշքներ գործել սեռական կյանքում: Հետազոտությունը ցույց է տվել, որ հիշյալ խորհրդին հետեւողները շաբաթական միջինը չորս անգամ սեռական հարաբերություն են ունենում, իսկ «կարմիր» ննջասենյակի բնակիչները` երեք: Այնպես որ, շտապեք մանուշակագույն սպիտակեղեն եւ կահույք գնել` սեռական կյանքն ակտիվացնելու համար:
Կարդացեք նաև
Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...
Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...
Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն